ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարայի և Քանդիլի շրջաննեում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ:
Նշվում է, որ սպանված զինյալների թվում է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության արտաքին հարցերի պատասխանատու «Բոթան» ծածկանվամբ Նիհան Գյորենը։
--00—ՄՀ