ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց »,- ասել է Քիրբին:
Վերջինս, սակայն, նշել է, որ այս ռազմական գործողությունները բացասակաբար են ազդում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
«Տարածաշրջանում գործողությունները կարող են սահմանափակել մեր գործընկեր SDS-ի («Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում։ Դրա համար մենք համագործակցում ենք SDF-ի հետ և ցանկանում ենք շարունակել ճնշումն ԻՊ-ի վրա»,- ասել է Քիրբին։
Թեմային արձագանքել է նաև Սպիտակ տան խոսնակը՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը: Նա ևս ընդգծել է, որ նշյալ ռազմական գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
--00—ԶՀ