ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին, որն 2020 թվականի հուլիսի 8-ից ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որը 2018-2019 թվականներին մասնակցել է Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն Վանեցյանն անուն չէր նշել։
«ԱՆԻ» կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: ՀՀ կառավարությունից այդ տեղեկությունը չէին հերքել
Նշենք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, այդ պաշտոնյան Թաշչյանը չի եղել։
--00--ԿԿ