ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան, բնակիչների հետ էլ եմ խոսել, իրենք տեսել են կրակոցների լույսերը, սակայն այլ ուղղությամբ են։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գուցե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են կրակոցները, բայց խոսել եմ Կարմիր Շուկայի բնակիչների հետ, այդ ուղղությամբ կրակոցներ չկան», - նշեց պատգամավորը։
Հակոբյանն ասաց, որ պաշտոնապես այս մասով դեռ որևէ տեղեկություն չունի։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում։
--00--ԿԿ