ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին, հայտնում են ԱԳՆ-ից:
Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
--00—ԼՄ