Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի թիմային միջազգային մրցաշար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Ընդ որում, Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով:

Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտա հավաքականի առաջին և երկրորդ համարներին:

Հավաքականում կլինեն նաև նոր անուններ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամատի ֆեդերացիան:

--00--ԱՀ