ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
Մեր իրավունքների պաշտպանությունն առկա մարտահրավերների պայմաններում պահանջում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իրական միասնություն՝ առավել, քան երբևէ: Այս մասին Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդների հետ հանդիպմանը Փարիզում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որ իրական խնդիրներն ու այդ խնդիրների իրական պատճառները հավուր պատշաճի ձևակերպենք. այս դեպքում թույլ չենք տա փաստերի և պատմության ձևախեղում և բոլոր ջանքերով մեկտեղված արդյունավետ կպայքարենք մեր իրավունքների համար»,- ասված է սոցցանցերում ՄԻՊ տարածած գրառման մեջ։
--00—ՄՀ