ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո, աղետալի պարտությունից հետո պիտի միասին լինեն առավել քան երբևէ։ Մեզ պետք է հասունություն, որպեսզի այդ միասնությունն ու մեր միասնական օրակարգը չպայմանավորենք օրվա որևէ իշխանության հետ՝ լինի Արցախում կամ Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Հանուն Արցախ-Հայաստան միասնության և միասնական նպատակների, այսօր նամակով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին՝ տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնելու կարգ սահմանելու առաջարկով»,- գրել է պատգամավորը
--00—ՄՀ