ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանները Զաքարիա Քանաքեռցու փողոցից կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ։
Նա մեքենայից ներկայացրեց ծխամորճեր, կաթոցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ մեքենայից ներկայացրածը մարիխուանա է, իսկ իր մոտից հայտնաբերվածը՝ կրիստալ, որը ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
--00--ԱԹ