ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
Ալմաթիում անկարգությունների ժամանակ մեկ երեխա մահացել է հրազենային վնասվածքից, մյուսը վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։
«Ըստ երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է դարձել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 15-ամյա դեռահաս, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենայով երթևեկելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:
--00—ՄՀ