Ալմաթիի հանդիպումը ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան՝ մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների նոր փուլի մասին խոսելիս։

«Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերներին։ Կարևոր է, որ Ալմաթիում շփումները ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որոնք սահմանել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

--00—ԼՀ