ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ », - ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
--00—ՅՄ