ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից:
Հանցագործները սպառնալիքներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների էլեկտրոնային փոստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Նրանք պահանջել են Ղազախստանի տարածքից զորքերը դուրս բերել։ Շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր և պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերվել։
--00—ՄՀ