ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։
«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։
Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիից Երևան նույն ժամին պետք է թռիչք կատարեին «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների ինքնաթիռները, սակայն 2 չվերթներն էլ չեղարկվել են: