ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ՄԻՊ-ին անաչառ չհամարելու միտում եղել է նաև 2018 թվականից առաջ: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման նկատառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչների կողմից իր և իր ղեկավարած կառույցի մասով հնչող քննադատությանը: Ըստ նրա՝ իրեն քննադատողները չեն հասկանում ՄԻՊ-ի առաքելությունը:
Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել փետրվարի 23-ից՝ նրա պաշտոնավարման ավարտից հետո քաղաքականություն մտնելու հավանականության, Հանրային հեռուստաընկերության կողմից ՄԻՊ-ի գործունեության լուսաբանումն անտեսելու, հայ-ադրբեջանական սահմանին ունեցած զգացողությունների և այլ թեմաների մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև նրա ընտանիքին, արտերկրում ստացած կրթությանը և այն Հայաստանին ծառայեցնելու՝ Արման Թաթոյանի ցանկությանը:
Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.
01:43 - Ինձ ո՞վ պիտի պաշտպանի, զոհի կարգավիճակում չեմ,
04:51 - Հ1-ը անտեսում է ՄԻՊ-ին,
10:30 - Թրամփի ավարտած բիզնես դպրոցի շրջանավարտը,
15:28 - Սահմանից գալուց հետո չեմ քնում,
19:05 - Կուսակցության շենք մտած չկամ,
20:58 - Արփինե Հովհաննիսյանի հետ էլ հեշտ էր,
23:48 - Չունեմ քաղաքական աֆիլյացիա,
24:40 - ՄԻՊ-ը՝ ԱԽՔ-ի մասին,
27:33 - 2018-ից առաջ էլ մեղադրանքների միտում կար,
31:55 - Թույլ չեմ տվել գայթակղվել վարչապետի պաշտոնով,
33:35 - Անձնական կյանքս փակ եմ պահում,
34:48 - Մի սկզբունք ունեմ:
Կարևոր մտքերը՝ շեղատառերով.
1. Չենք թողնելու, որ որևէ մեկը ՄԻՊ-ի հաշվին կայանա:
2. Հ1-ը չի լուսաբանում ադրբեջանական խախտումների վերաբերյալ ՄԻՊ-ի հրապարակումները:
3. ՀՌԱՀ ղեկավար կազմը չի ապահովում պետության պարտավորությունը՝ ՄԻՊ լուսաբանելու:
4. Որևէ մեկը իրեն թույլ չի տվել ինձ կուսակցական դառնալու առաջարկ անել:
5. Կայացած տղամարդը չի կարող կոմպլեքսավորվել, երբ ղեկավարը կին է:
6. Չկա մեկը, որ ասի՝ Արման Թաթոյանը որևէ ուժի հետ աֆիլյացիա ունի:
7. Ինձ քննադատողները չեն հասկանում ՄԻՊ-ի առաքելությունը:
8. Մի մղում է առաջ տարել՝ չփոշմանել այն ամենի համար, ինչ կարող էի անել, բայց չեմ արել:
9. ՄԻՊ-ին անաչառ չհամարելու միտում եղել է նաև 2018-ից առաջ:
10. Պաշտոնյաներից նամակ ունեմ. պահանջում են քննադատել հավաքի մասնակիցներին:
11. Ինձ թույլ չեմ տվել գայթակղվել իմ՝ վարչապետ դառնալու մասին հրապարակումներով:
--00—ԼՄ