ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը փետրվարի երկուսից սկսել Երևան - Ստամբուլ - Երևան չարթերային թռիչքներ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Թռիչքները ծրագրում ենք սկսել փետրվարի 2-ից՝ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին», ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեն երկու ավիաընկերությունների՝ «Flyone Armenia»-ին և թուրքական «Pegasus»-ին Երևան-Ստամբուլ թռիչքների իրականացման թույլտվություն էր տվել:
--00--ԱՀ