ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին գործուղման կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից.
«2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը», - ասվում է ԱԺ նախագահի կարգարդրության մեջ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարներ, Արթուր Վանեցյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ:
Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պարտականություններ կկատարի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
--00—ԼՄ