ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24 News
Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն ընդհանուր շփման եզրերի որոնումները։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարությունից նշել են, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել ընդհանուր շփման եզրերի որոնումը, որը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման»,- հավելել են ԱԳՆ-ից։
--00—ՄՀ