ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24 News
ԱՄՆ-ը վճռական կերպով սատարում է հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք ողջունում և վճռական կերպով սատարում ենք հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունները»,- գրել է նա։
--00—ՄՀ