ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այս մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումների ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չմիջամտի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր՝ հունվարի 19-ը ներառյալ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
--00--ԱՀ