ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
66 «կողմ», 28 «դեմ» և 5 «ձեռնպահ» ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 300.000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու են անկանխիկ ձևով:
2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասնելով 20 հազար դրամի:
Վարկերը և փոխառությունները նույնպես տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձևով:
--00--ԿԿ