ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնից հայտնեց նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
24 –ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի Հանրապետության նախագահ: Քաղաքացիների կարծիքով, նախագահ պետք է ընտրվի արժանավոր և հայրենասեր մարդ:
Մի մասն էլ կարծիք հայտնեցին, որ պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, որպեսզի նոր նախագահն ունենա մեծ լիազորություններ՝ երկրի կարևորագույն հարցերին միջամտելու համար:
--00--ԱՀ