ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ պետք է հանձնի, այժմ նա աշխատում է, պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Հարցին, թե հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ միջոցառումներ նախատեսվում են թե ոչ, Լուսինե Ավանեսյանը նշեց, որ մեծ միջոցառումներ չեն նախատեսվում, իսկ նախագահը կմասնակցի թե ոչ, դեռևս հայտնի չէ, մասնակցելու դեպքում հաղորդագրություն կտարածվի»:
նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 24-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Նշենք նաև, որ Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել է։
--00--ԿԿ