ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին 24News-ին ասաց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ», - հավելեց Խաչատրյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
--00—ԼՄ