ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
«Կողմ եմ, որ Արայիկ Հարությունյանը լինի ՀՀ նախագահ, նա սկզբունքային ու նպատակասլաց է, նրան կոտրելը դժվար է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նախագահ առաջադրելու հանգամանքին:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր, Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայելային են,
Ադրբեջանն ասում է` Երևանը ադրբեջանական է, որովհետև 1994-ից հետո Հայաստանից եղել են հայտարարություններ, որ Բաքուն հայկական է, պատգամավորը պատասխանեց. «Այո, 25-26 տարի Ադրբեջանը զինվել և սպասել է, որ պատասխան տա, վրեժխնդրության սինդրոմ կա Ալիևի և իր շրջապատի մոտ։ Պետք է հասկանալ, որ ուզում են իրենց ագրեսիվությունը դուրս թափեն հանգստանան: Հաղթանակից հետո մենք էլ ասում էինք Բաքուն գրավելու ենք, հիմա էլ իրենք են մեզ հոգեբանական ճնշման ենթարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում։