ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
«Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողներն իրենց Հայրենիքի իրական որդիներն են, որոնց առանձնացնում է քաջությունն ու խիզախությունը: Նրանք հանդիսանում են Մեծ Հայրենական պատերազմի ռազմական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողները՝ ուս ուսի կռած մեր ընդհանուր Հաղթանակը: Պարտքի նկատմամբ հավատարմությունն ու Հայրենիքի նկատմամբ անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության ու բարեկեցության հիմնական առհավատչյաներն են»,-այս մասին ասված է Բանակի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանության հղած շնորհավորական ուղերձում:
«Այսօրվա դժվար ու արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ արդյունավետ համագործակցությունը հանդիսանում է հայ-ռուսական ամբողջական դաշնակցային հարաբերությունների անբաժան մասը: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական փոխգործակցությունն առանցքային դեւ ունի ազգային շահերի և մեր երկրների ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից:
ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակի առթիվ ցանկանում ենք Հայաստանի ռազմական ղեկավարությանը, հայկական բանակի բոլոր զինծառայողներին ու վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն, բարեկեցություն ու խաղաղ երկինք»,-նշված է ուղերձում:
--00--ԿԿ