ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24 News
Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել:
Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի, այժմ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ե. Պետրոսյանին հայտնաբերելու համար:
--00--ԱՀ