Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

Մակինյան

Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ՈՉ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով...»,-գրել է նա:

--00—ՄՀ