ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամրամ Մակինյանը։
«Ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Իմ հարցին, թե ինչ իրավախախտում է կատարել վարորդը և ինչ հիմքով են բերման ենթարկում, անկեղծ պատասխանում են, որ չգիտեն, ղեկավարությունը կասի…
Բաժնում «պարզվում է», որ ցեմենտատարի վարորդը բերման է ենթարկվել цементовоз- ով գողություն կատարելու կասկածանքով...
Երբ հաջողվի պարզել, թե цементовоз-ով ինչ է գողացել, լրացուցիչ կասեմ…
Քիչ հետո հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին…
--00--ՀԶ