ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Իոսիֆ Կուբատյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց անձամբ Կուբատյանը։
«Սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից դուրս եմ եկել։ Հունվարի 31-ը վերջին աշխատանքային օրն էր», - ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել հեռանալու պատճառները։
Նշենք, որ նոր քաղաքապետի պաշտոնի ստանձնումից հետո նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք աշխատած կադրերը հեռանում են զբաղեցրած պաշտոններից։
Սերգեյ Առաքելյան
--00—ԼՄ