ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին ոստիկանությունը հաղորդում է ստացել։ Այս մասին 24News-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Այլ մանրամասներ նա չհայտնեց չհայտնեց։
Ավելի վաղ Aravot.am կայքը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ըստ նույն աղբյուրի՝ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: