Երևանի թիվ 48 մանկապարտեզում սանի նկատմամբ բռնության հետքերով. դաստիարակն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

գգ.j

Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որը, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։

«Փաստինֆո»-ի հրապարակման հետքերով քաղաքային իշխանությունն ուսումնասիրություն է սկսվել։ Համենայն դեպս, Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆոյին» հայտնել էին, միջադեպը ուսումնասիրվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից։ Ու մինչ ուսումնասիրությունը կավարտվեր՝ դաստիարակն աշխատանքից ազատվել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ պաշտոնապես նա չի ընդունել երեխայի մոր մեղադրանքները ու գրավոր ներկայացված բացատրագրում հերքել է դրանք, բայցեւ ազատման դիմում գրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00--ԼՀ