ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24 News
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:
Այս մասին հայտնում են ԱՀ ՏԿԵ նախարարությունից։ Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:
--00—ՄՀ