ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24 News
Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ, կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված Է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ սպառազինությունը ներառում Է գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ»,- ասել են գերատեսչությունում: Փետրվարի 14-ին ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել Է, որ Օտտավան որոշում Է ընդունել Ուկրաինային տրամադրել 7,8 միլիոն կանադական դոլար (6,1 միլիոն դոլար) գումարի մահացու զինամթերք:
Նրա խոսքով՝ այդ մասին որոշումն ընդունվել Է ուկրաինական կողմի հետ կնսուլտացիաներից հետո: Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարում Էին սոսկ համազգեստի եւ ուկրաինական բանակի համար այլ սարքավորանքի մատակարարումների մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։
--00—ՄՀ