ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 18-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները ստուգել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
--00--ԿԿ