ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հոկտեմբերի 22-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։
--00--ԱԹ