ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանության Կապանի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Կատարվում է քննություն։
--00--ՍԳ