ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
«Ես՝ որպես Հովիկ Աղազարյան պատգամավոր, դատապարտում եմ Ադրբեջանի՝ ՀՀ երկու նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և հետախուզում հայտարարելու որոշումները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով, այսպիսի քայլերը չեն նպաստում այն օրակարգին, որը մենք փորձում ենք առաջ տանել մեր երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման կոնտեքստում:
«Ես գտնում եմ, որ մենք՝ որպես պետություն, Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ չունենք, չհաշված այն սահմանային խնդիրները, որոնք այսօր կան»- ասել է պատգամավորը:
Բանախոսն անդրադարձել է նաև Ցեղասպանության հարցին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ կարևոր խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում: