ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Համեմատության մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարքագիծը դրական էր։ Այն ինքնավստահություն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Ըստ Արշակյանի՝ երրորդ նախագահն ինքնապաշտպանության լավ ձև է գտել։
«Նա ասում է՝ ես ինձ վստահ եմ զգում, նրա նման չեմ, ինչ-որ արել եմ, դրա համար պատասխան կտամ, ու գնում է դատարան։ Ի հեճուկս մեղքն ուրիշների վրա բարդող Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ շնորհակալություն աջակիցներ, բայց ես չեմ կարևորը, Արցախն է կարևորը։ Սերժ Սարգսյանը ճիշտ է պաշտպանվում»,- նկատել է Արշակյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։