Հունաստանում քննարկվել են ՀՀ-ի հետ բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպում է ունեցել Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարար Կոստաս Սկրեկասի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացրել է նախարարին Հայաստանի բնապահպանական և  էներգետիկ ոլորտների ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: Այդ համատեքստում կարևորվել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը:

Զրուցակիցները համաձայնել են, որ այդ ոլորտներում հնարավոր են ծրագրեր իրականացնել նաև երկկողմ ձևաչափով, հատկապես այլընտրանքային էներգիայի աղբյուրների, անտառային և խոտածածկ տարածքների անտառային հրդեհների կանխարգելման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:



--00--ՍԳ