ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Ռուսաստանի կողմից Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ։
«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն բոլոր մահերի և ավերածությունների համար, որոնք կլինեն այս հարձակման արդյունքում։ Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին»,-հայտարարել է Պուտինը:
Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի:
--00—ԼՄ