ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բայդենի խոսքերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ղ

Ամերիկայի նախագահի՝ Պուտինին ուղղված խոսքերն անընդունելի ու անարժան են անվանել. նրանք ռուս-ամերիկյան հարաբերությունները կանգնեցրին խզման եզրին: Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունները պատասխան կստանան, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։



Դեսպանին հիշեցվել է նաև ռուս դիվանագետներին ԱՄՆ-ում աշխատանքային նորմալ պայմաններով ապահովելու անհրաժեշտության մասին։



Վերջերս ամերիկացի նախագահն իր ռուս գործընկերոջն անվանել էր «ռազմական հանցագործ», «արյունոտ բռնապետ ու մաքուր ավազակ»։





--00--ՀԶ