ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով մտել են Մարգարյան փողոցի 10/13 հասցեում գործող բջջային հեռախոսների և համակարգիչների խանութ և այնտեղից հափշտակել էլեկտրատեխնիկա և այլ ապրանքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի վնաս։