ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար Բրյունո Լե Մէրի այն հայտարարությանը, թե Արևմուտքը տնտեսական պատերազմ է հայտարարել Մոսկվային, կոչ է արել ավելի զգույշ լինել արտահայտությունների մեջ։
«Այսօր ֆրանսիական ինչ-որ նախարար հայտարարել է, թե Արևմուտքը տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնա՛յք, տնտեսական պատերազմները շատ հաճախ վերաճում են իրականի», - գրել է Մեդվեդևը։
--00--ԿԿ