ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։
Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։
Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին գրել է Sputnik Արմենիա-ն։
Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։
--00--ՄՀ