ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Սամարայում հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին «КП-Самара»-ին հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունում։
Ինքնաթիռը Կուրումոչ օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Ինչպես պարզվել է, ինքնաթիռում ինը ամսական աղջնակի խեղդվել է խնձորից, որը նրան տվել էին ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էր շտապօգնության մեքենան, որը երեխային զննելուց հետո տեղափոխել է հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։
Ինքնաթիռը Սամարայից օդ է բարձրացել ժամը 21:18-ին։
--00—ՄՀ