ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը: Այս մասին գրել է tvsamara.ru-ն։
Նախարարի պաշտոնն ազատվել էր, երբ նախարար Միխայիլ Ռատմանովը հրաժարական էր ներկայացրել և տեղափոխվել Մոսկվա աշխատելու։
Ապրիլ ամսից նախարարի պարտականությունները կատարում էր Ռատմանովի տեղակալ Սերգեյ Վդովենկոն:
--0—ՄՀ