ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Միավորված ազգերի կազմակերպության փորձագետներն այցելել են Արցախի օկուպացված հատվածներ։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի՝ «Ղարաբաղի տնտեսական շրջանի» հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Ավելի վաղ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության ղեկավար Վլադանկա Անդրևեան հայտներ էր, որ «Ղարաբաղում առաքելության նպատակն է տարածքի ականազերծման աշխատանքների կազմակերպումը»։
Նկատենք, որ 2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո ոչ մի միջազգային կազմակերպություն՝ չնայած առկա բազմաթիվ մարդասիրական խնդիրներին, չի այցելել Արցախ։
--00--ՄՀ