Մուրճով տղամարդը հարձակվել է Ազատագրական շարժման անդամների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ոստիկանություն



 

«Ազատագական Շարժում» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ 

«Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում գործեց Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:



Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ: 

Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։  



Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:

Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են»:

--00—ՄՀ