ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կժամանի Կիև, որտեղ կհանդիպի իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Չավուշօղլուն և Կուլեբան կքննարկեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպում կազմակերպելու հետ կապված հարցեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ՝ չորեքշաբթի օրը, մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր անցկացրել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։